«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից». Շեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից». Շեր




Համաշխարհային աստղ Շերը (Շերելին Սարգսյան) Twitter-յան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի հանրապետության սահմաններին։



«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից։

Հայաստանը նավթ չունի, իսկ ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց։ Երեւան այցիս ժամանակ գնացի 2 մանկատուն, որտեղ հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետեւ նրանք կոտորվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան, նրանք նավթ ունեն»։