Ռոզա Լինը զուգերգ է ներկայացնելու «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունքան Լոուրենսի հետ

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունքան Լոուրենսը, որը մրցույթում ներկայացնում էր Նիդերլանդները, զուգերգ են ձայնագրել։ Այս մասին երգչուհին տեղեկացրել է իր միկրոբլոգում:
«Մեր նոր երգը, որը կոչվում է «Would Do It Again», կթողարկվի հաջորդ ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին»,-հայտնել է Ռողա Լինը: