Կարեն Ասլանյանը՝իրեն վերագրվող սիրավեպերի, սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Ասլանյանը՝իրեն վերագրվող սիրավեպերի, սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու մասին


2013 թվականից հետո մինչ այսօր չեմ խաղացել մի կերպար, որը գլխավոր չի և չեմ էլ պատրաստվում խաղալ։ «Lifestory» հաղորդման շրջանակներում ասել է դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը։«Իմ սկզբունքները պայմանավորված չեն նրանով, որ մտածում եմ՝ կան վատ դերեր, փոքր դերեր։ Ես պարզապես սովորել եմ մարմնավորել գլխավոր դերեր։ Ես հասել եմ այս կետին՝ հրաժարվելով շատ դերերից, նախագծերից, որ պահեմ տպավորությունը, որը ստացել է հեռուստադիտողը»,– ասել է Կարեն Ասլանյանը։

Հաղորդման շրջանակներում Կարեն Ասլանյանը նաև խոսել է անձնական կյանքի մասին՝ առանձնացնելով մի շարք կետեր վերաբերող կողակցին։

«Անձնական կյանքը հարթակ է, որը պետք է փակ լինի՝ չդառնալով շուկա, քանի որ դու չգիտես՝ ինչ կլինի վաղը։ Ժամանակին կային կետեր, բայց այժմ չէ։ Շիկահեր, թե սևահեր կարևոր չէ»,– նշել է դերասանը։