Օլգա Բուզովան կրկնօրինակել է Քիմ Քարդաշյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Օլգա Բուզովան կրկնօրինակել է Քիմ Քարդաշյանին




Ռուս հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան կրկնել է ամերիկյան ռեալիթի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի կերպարը։

Օլգա Բուզովան Zhara Cool Fest փառատոնին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ Մոսկվայի Crocus City Hall-ում, ներկայացել է մինչև հատակը հասնող կապույտ զգեստով և ձեռնոցներով։ Բացի դրանից, նա կրում էր արևային ակնոցներ, ականջօղեր, մի քանի մատանիներ և ապարանջաններ, ինչպես նաև սրածայր կոշիկներ։

Հենց որ Բուզովան սոցցանցերում հրապարակել է այդ միջոցառման լուսանկարները, բաժանորդները սկսել են նրան համեմատել Քարդաշյանի հետ, ով այս տարվա մարտին Vanity Fair երեկույթին Balenciaga-ի նման կերպարով է հայտնվել։ Ոմանք նշել են, որ այս զգեստն ավելի շատ է սազում Օլգային, քան Քիմին, իսկ ոմանք էլ ռուս կնոջը մեղադրել են գողության մեջ։

Շատերը հիշել են Օլգա Բուզովայի կոնֆլիկտը Balenciaga-ի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի հետ։ 2019 թվականին Քսենիա Սոբչակը խոստովանել է, որ հայտնի դիզայներներից մեկն իրեն խնդրել է Բուզովային ասել, որ հրաժարվի իր ապրանքանիշի հագուստից։ Օլգան ասել է, որ խոսքը Դեմնա Գվասալիայի մասին է, ինչից հետո երդվել է, որ այլևս երբեք իրեր չի գնի Balenciaga-ից։