Լրահոս

5 անանուն խաղեր, որոնք կարող են ձեզ հետաքրքրել




Այս խաղերից ոչ մեկը դեռ պաշտոնական անվանում չունի, բայց նրանցից յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր է, և յուրաքանչյուրն բավականին լավ շանսեր ունի ներառվելու 2023 և 2024 թվականների լավագույն տիտղոսներին արժանացած խաղերի ցանկում։

Այսպիսով, ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր խաղ, որոնք կթողարկվեն առաջիկա մի քանի տարիներին և, անշուշտ, արժանի են ձեր ուշադրությանը։
CD Projekt Red․ հաջորդխաղը Վեդմակի մասին

Կախարդ Գերալտի մասին սագան այժմ իր հանրաճանաչության գագաթնակետին է. շուտով կթողարկվի նրա մասին հեռուստասերիալի երրորդ սեզոնը, հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում խաղում են Վեդմակի (The Witcher) մոտիվներով թղթախաղեր, նաև CD Projekt Red-ի RPG-ն, հատկապես երրորդ The Witcher-ը։ Թեև դրանք մի ամբողջ հավիտենականություն առաջ են թողարկվել, այնուամենայնիվ, դեռ գրավում են խաղացողներին և գլխավորում են լավագույնների ցուցակը:

Այնպես որ, զարմանալի չէ, որ CD Projekt Red-ը նախատեսում է նոր խաղ ստեղծել, որի գործողությունները տեղի են ունենում Վեդմակի աշխարհում:



Առայժմ հայտնի է, որ խաղը կաշխատի Unreal Engine 5-ով։ Այն չի կոչվելու The Witcher 4 և, կարծես, այլևս չի լինի Գերալտի մասին։ CDPR-ի կայքում հրապարակված միակ թիզերում, կարծես թե, երևում է ոչ թե Գերալտի, այլ Լուսանի դպրոցի մեդալիոնը։

Այս խաղի թողարկման ամսաթվի մասին կամ այլ տեղեկություն դեռ չկա:
Հիդեո Կոձիմա. նոր առեղծվածային նախագիծ՝ Xbox Game Studios-ի հետ համատեղ

Հիդեո Կոձիման Metal Gear-ի և Death Stranding-ի ստեղծողը, մեծ ազդեցություն ունի խաղային աշխարհում, և երբ նա հայտարարում է, որ Microsoft-ի հետ աշխատում է «երբևէ չտեսնված կոնցեպտի» վրա, չի կարելի դրան ուշադրություն չդարձնել։



Նոր նախագծի մասին հայտարարվել է ամռանը Xbox & Bethesda Games Showcase-ի ընթացքում, սակայն դրա մասին մանրամասներ դեռ չկան։ Կոձիման միայն հիշատակել է «Microsoft-ի առաջադեմ ամպային տեխնոլոգիաները» և ասել, որ խաղն արդեն որոշ ժամանակ է, ինչ մշակման փուլում է։ Չի բացառվում, որ նա այս խաղի վրա աշխատում է The Great սերիալի դերասանուհի Էլ Ֆենինգի հետ. այս համագործակցության մասին հայտարարել թե՛ Կոձիման, թե՛ Ֆենինգը։



Ամենայն հավանականությամբ, հազիվ թե խոսքը լինի Death Stranding 2-ի մասին, մանավանդ որ առաջին Death Stranding-ը հիասթափեցրեց այս խաղի թողարկմանը դարեր շարունակ սպասող բազմաթիվ երկրպագուների, որոնք գերինտրիգային խաղի փոխարեն ստացան «պիցցայի առաքման սիմուլյատոր»։
Krafton: թռչուն, որն արցունքներ է խմում

Հավանաբար, այս խաղի մասին մի փոքր ավելի շատ տեղեկություն կա, քան այս ցուցակում առկա բոլոր մյուսների մասին: Չնայած PUBG-ի հրատարակիչ Krafton-ն իր էջում այն ​​դեռ անվանում է «Չհայտարարված նախագիծ» (Unannounced Project), այն ունի աշխատանքային վերնագիր՝ «Թռչուն, որն արցունքներ է խմում» (The Bird Drinking Tears) ի պատիվ կորեական գիտաֆանտաստիկ բեսթսելլերի, որի վրա, հավանաբար, հիմնված կլինի խաղը: Կա նաև տեսողական կոնցեպտի թրեյլերը։

Ամենայն հավանականությամբ, այն կլինի էքշն կամ դերային խաղ:

Խաղի տեսողական բաղադրիչը, դատելով թրեյլերից, շատ ու շատ տպավորիչ է։ Եթե ​​ծրագրավորողներին հաջողվի լավ սյուժե գրել և ստեղծել հիշարժան կերպարներ, նրանք ունեն հիանալի խաղ ստանալու բոլոր հնարավորությունները:
Blizzard: գոյատևման խաղ ֆանտաստիկայի ժանրում


Blizzard ընկերությունն աշխատում է գոյատևման նոր խաղի վրա, որը, ըստ ընկերության ղեկավարության, տեղի է ունենում «միանգամայն նոր տիեզերքում»: Հայտնի է նաև, որ խաղը նախատեսված է սեղանի համակարգիչների և խաղային կոնսոլների համար։

Դեռ հայտնի չէ, թե որ փուլում է խաղի մշակումը, հատկապես, որ Blizzard-ը բազմաթիվ թափուր աշխատատեղեր է տեղադրել այն մասնագետների համար, որոնք պետք է աշխատեն դրա վրա՝ դիզայներներից մինչև ինժեներներ։



Ընկերությունը տեղադրել է նաև երկու պատկեր, որոնք, սակայն, շատ բան չեն ասում գալիք խաղի մասին և ավելի շատ նման են կոնցեպտ արվեստի։ Մի նկարում մի քանի երեխաներ են երևում ինչ-որ այգում՝ պորտալի մոտ, որը տանում դեպի տարօրինակ ֆանտաստիկ աշխարհ (տե՛ս հիմնական պատկերը)՝ երկինք խոյացող ամրոցով, իսկ երկրորդում (տես վերևում) էլֆանման, թռչնի կոստյումով կերպար Է։
IO Interactive. խաղ Ջեյմս Բոնդի մասին

Ջեյմս Բոնդի մասին խաղը կարող է լինել Hitman տրիլոգիայի արժանի շարունակությունը: Մենք մինչ այժմ ավելի քան միջակ խաղեր ենք տեսել Ջեյմս Բոնդի խաղեր, ուստի շատ խաղացողներ մեծ հույսեր են կապում այս մեկի հետ:



Խաղի մշակման մասին հայտարարվել էր 2020 թ. վերջին, սակայն դրանից հետո ոչ ոք դրա մասին որևէ բան ո՛չ տեսել է, ո՛չ էլ լսել։ Հավանաբար, IO-ի ծրագրավորողներից ևս մեկ կամ երկու տարի կպահանջվի աշխատանքն ավարտելու համար:

IO-ի պաշտոնական կայքում նշվում է, որ «007 նախագիծը» լինելու է «լիովին օրիգինալ պատմություն Բոնդի մասին», ավելի ճիշտ՝ պատմություն նրա ծագման մասին: