Քրիտինա Այանյանը՝ «Միսս Տիեզերք Արմենիա» 2022 - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քրիտինա Այանյանը՝ «Միսս Տիեզերք Արմենիա» 2022




Քրիստինա Այանյանը 2023 թվականի հունվարի 14-ին կմասնակցի «Միսս Տիեզերք» 2022 մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը:



Այս մասին իր ինստագրամյան պաշտոնական էջում հայտնել է «Միսս Արմենիա» կազմակերպությունը:

Ավելի վաղ գեղեցկուհին հարցազրույց էր տվել News.am STYLE-ին`պատմելով մանկության եւ գործունեության մասին:

Քրիստինան 25 տարեկան է, ծնունդով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից: Մինչեւ 5-րդ դասարանը սովորել է հայկական Սուրբ Ստեփանոս վարժարանում: Մոդելինգով լրջորեն սկսել է զբաղվել 15 տարեկանից: 2020 թվականին հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, որից հետո մասնակցել է «Միսս Արմենիա» մրցույթին եւ 2021 թվականին ներկայացրել է Հայաստանը «Միսս Գրանդ Ինթերնեշընլ» մրցույթում: