Կայացավ «Հզոր Հայաստան hզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացավ «Հզոր Հայաստան hզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը




Նոյեմբերի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Հզոր Հայաստան hզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ՀՀ գրեթե բոլոր շրջաններից, նաև սահմանամերձ գյուղերից: Բոլոր մասնակիցները լավագույնս ներկայացան, համերգն անցավ լեփ լեցուն դահլիճում: Փառատոնը կազմակերպել էր «Մինորա» մշակութային կենտրոնը, կազմակերպիչ`Ժաննա Գասպարյան:


«Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրենն է Ռոլանդ-Ռեյ Աբրահամյանը։ Մշակութային կենտրոնը զբաղվում է տարատեսակ մշակութային փառատոնների և մրցույթների կազմակերպմամբ, փորձելով ընդգրկել արվեստի բոլոր ճյուղերը, տալով հնարավորություն մասնակիցներին ներկայանալ տարբեր բեմահարթակներում, արժանանալ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատանքին ու այդպիսով նպաս­տել մշակութային կյանքի զարգացմանը։