Աստղագուշակ՝ նոյեմբերի 13-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ նոյեմբերի 13-ի համար

  


ԽՈՅ

Օրվա սկիզբը բարենպաստ է: Օրվա երկրորդ կեսն էլ հաջող կդասավորվի, բայց նույնքան փայլուն չի լինի: 
ՑՈՒԼ

Դուք բռնկուն ու անհամբեր կլինեք, լրջորեն կբարկանաք, եթե ինչ-որ մեկը ձեզ կես խոսքից չհասկանա: Բայց օրվա այդ հատվածում լուրջ կոնֆլիկտներ հազիվ թե լինեն: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Գումարի հետ կապված ցանկացած հարցում զգույշ է պետք լինել: Լավագույն օրը չէ կարևոր ֆինանսական հարցերը լուծելու համար: Իրավիճակը ճիշտ գնահատելը, մի քանի տարբերակներից լավագույնն ընտրելը դժվար կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆ

Ներդաշնակ կդասավորվեն նաև անձնական հարաբերությունները: Դուք համբերատար ու նրբանկատ կլինեք մտերիմների հետ, նրանք էլ շնորհակալ կլինեն դրա համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ շատ կունենաք: 

ԱՌՅՈՒԾ 

Դուք շրջապատողների պրովոկացիաներին չեք տրվի, բայց երբեմն սեփական ցանկություններին կհետևեք, իսկ հետո կզղջաք դրա համար: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, փոքրիկ թյուրիմացություններ: 

ԿՈՒՅՍ

Օրվա առաջին կեսը բազում նորություններ կբերի: Օգտակար կլինի ստացված տեղեկատվությունը ստուգելը, քանի որ ինչ-որ մեկը անկախ սեփական ցանկությունից կարող է ձեզ մոլորության մեջ գցել: 

ԿՇԵՌՔ

Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել գործնական ու անձնական հարաբերությունները: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը, հիմա դուք կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում:

ԿԱՐԻՃ

Շատ բան լավ կդասավորվի, իսկ եթե խնդիրներ առաջանան, դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանք լուծել: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնց նախկինում կարևոր ծառայություններ եք մատուցել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ կտեսնեք, շատերին դուր կգաք: Օրը կարող է երկարատև ընկերության կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Երբ ձեզ ոչ ոք չի շեղում, դուք հրաշալի գլուխ եք հանում բարդ գործերից: Կհաջողվի նկատել կարևոր մասերը, որոնք վրիպել են ուրիշների աչքից:

ՋՐՀՈՍ

Օրվա սկիզբը բարենպաստ է: Բազում նոր գաղափարներ կհայտնվեն: Պայմանները թույլ կտան անմիջապես անցնել մտածածն իրագործելուն, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք ու սկսեք գործել: 

ՁԿՆԵՐ

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ դժվարություններ, ցավալի թյուրիմացություններ: Դա լավագույն օրը չի լինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: