Աստղագուշակ՝ նոյեմբերի 17-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ նոյեմբերի 17-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր հարկավոր է հիշել, որ դուք եք ձեր միակ ընկերը: Եթե ինքներդ ձեզ չսիրեք, ոչ մեկը չի սիրի եւ գնահատի ձեզ: Փորձեք անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտաք ձեր սիրելիին ոտնահարել ձեր իրավուքններն ու ազատությունը:

ՑԼԵՐ

Նոր ունակություններ եւ հմտություններ բացահայտելու համար հիանալի հնարավորություն կընձեռի: Այսօր դուք նորովի կսիրահարվեք, նոր բացահայտումներ կանեք ձեր ընտրյալի մեջ: Եվ այս նոր հատկությունները միայն ուրախություն կպարգեւեն ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակներին այսօր խորհուրդ է տրվում շատ աշխատել. կամ գոնե ցույց տալ, որ քրտնաջան աշխատում եք, որպեսզի չլսեք ուրիշների խնդիրների մասին: Սա առաջին հերթին վերաբերում է ընտանիքի անդամներին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրեցյալն այսօր փորձելու է հասկանալ, թե ինչու եք ձեզ այդքան տարօրինակ ու ոչ ադեկվատ դրսեւորում: Նա անգամ կցանկանա պարզել, թե ինչ է պատահել ձեզ հետ: Սակայն դա նրան չի հաջողվի, քանի որ դուք ինքներդ չեք հասկանում, թե ինչ է կատարվում ձեզ հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը բարենպաստ է միասին ապագայի պլաններ մշակելու համար: Սակայն պետք չէ մտածել քսան տարի անց առանձնատուն գնելու մասին: Իսկ թե ինչպես եք նշելու Ամանորը, պետք է ծրագրել հենց այսօրվանից:

ԿՈՒՅՍԵՐ

Անակնկալ մատուցեք ձեր սիրելիին: Նվեր մատուցեք նրան: Ցանկալի է ձեր ձեռքով պատրաստված: Նույնիսկ եթե նվերն այնքան էլ կատարյալ չէ, բայց մատուցված էմեծ սիրով եւ ջերմությամբ, անտաբեր չի թողնի ձեր սիրելիին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե դեռ ամուսնացած չեք, այսօր Վեներայի եւ Ուրանի բարենպաստ դիրքը կարող է օգնել ձեզ ամուսնության առաջարկ անելու հարցում: Հիշեք նրա դրական եւ բացասական հատկությունները եւ հստակ որոշում կայացրեք, որպեսզի հետագայում չզղջաք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Վերջին շրջանում ձեր հարաբերությունները բաժանման եզրին են: Նոյեմբերի 9-ը վերջնական որոշում կայացնելու հիանալի հնարավորություն կընձեռնի: Անկասկած դուք երկար կմտորեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի հասկանա, թե ինչ եք ցանկանում, ինչի մասին եք երազում, հետեւաբար, ինչ պետք է նա անի: Նա հայտնվելու է դժվարին իրավիճակում: Փորձեք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի խուսափեք ավելորդ խնդիրներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին անտարբեր կլինի եւ չի հետաքրքրվի, թե որն է ձեր տրամադրության փոփոխության պատճառը: Նա պարզապես կփորձի հաճույք ստանալ հարաբերություններից: Այո, հաճելի է լինել լավատես մարդու կողքին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր զգացմունքներն արտահայտեք երաժշտության միջոցով: Օրինակ՝ լսեք այնպիսի երաժշտություն, որը հիշեցնում է ձեր առաջին հանդիպման մասին: Սա կօգնի վերհիշել առաջին զգացողությունները, որոնք նոր շունչ կտան ներկայիս հարաբերություններին:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրահարվելու հավանականությունը շատ մեծ է: Իհարկե, աստղերը խորը զգացմունքներ եւ լուրջ հարաբերություններ չեն երաշխավորում, սակայն այս սերը միայն երջանկություն կպարգեւի ձեզ: