Մահացել է դերասան Բագրատ Գևոգյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է դերասան Բագրատ Գևոգյանը




Թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը:

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բ. Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասվում է Թատերական գործիչների միության հաղորդագրությունում: