Աստղագուշակ նոյեմբերի 22-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ նոյեմբերի 22-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր վերջապես կկարողանաք լուծել ձեզ նյարդայնացնող խոչընդոտները, այդ թվում` սիրային հարցերը: Կկարողանաք վայելել այդքան սպասված ազատությունը, բայց զգուշացեք դրա հոսանքից:

ՑԼԵՐ

Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել դրսում, անգամ եթե ձեր կողքին ձեր սիրելի անձնավորությունն է: Աշխատեք մնալ միայն ձեզ հետ` սրճարանում, կինոյում, ձեր սենյակում, կամ էլ` երթուղայինում: Այդպես երկուսիդ համար էլ ավելի լավ կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կտխրեք եւ փոքր-ինչ կհիասթափվեք ձեր սիրելիից: Այդ հիասթափությունը կարճ կտեւի, բայց ամեն դեպքում` տհաճ կլինի ձեզ համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելիին այսօր այնպես կվերաբերվեք, ինչպես վերաբերվում էինք այն ժամանակահատվածում, երբ դեռ միասին չէիք: Բայց մի մոռացեք, որ շատ ժամանակ է անցել եւ դուք երկուսդ էլ արդեն փոխվել եք: Հետեւաբար, վերանայեք ձեր հարաբերությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ակտիվ մասնակցություն կունենաք ձեր մտերիմ ընկերոջ անձնական կյանքում: Կարեւոր է, որ դա չվերածվի սիրային եռանկյունու, որի մի անկյունում կլինեք նաեւ դուք:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելիի համար որեւէ կրեատիվ բան մտածեք: Օրինակ` որեւիցե նկար կամ երգ նվիրեք ձեր սիրո պատմության վերաբերյալ: Անգամ, եթե չկարողանաք դա պրոֆեսիոնալ ձեւով մատուցել, ձեր երկրորդ կեսը կշոյվի ձեր անակնկալից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր երեկոյան դիտել մանկական ֆիլմեր, որոնք ձեզ կվերադարձնեն մանկություն: Այս տեսանկյունից կարող եք նոր շունչ հաղորդել ձեր հարաբերություններին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Մի կողմ թողեք գործերն ու ձեզ նվիրեք զվարճանքին: Երեխաների հետ այցելեք կենդանաբանական այգի կամ խաղացեք բոուլինգ: Մոռացեք, որ վաղուց երեխա չեք եւ ամբողջությամբ վայելեք այս օրը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ հեշտ կլինի ձեզ համար ընտրություն կատարեկը: Սակայն ձեր սիրելին միգուցե հայտնվի տարակուսանքների առջեւ եւ ընդդիմանա ձեր կայացրած որոշումներին: Միգուցե նրա առաջարկություններից շատերը տեղին լինեն…

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր ուրախությունը կախված կլինի շրջապատի տրամադրությունից: Այնպես որ` եթե մետրոյում ձեր կեղքի կանգնած անձնավորությունը չի ժպտում, ամեն կերպ փորձեք ստիպել նրան ժպտալ: Շատ կարեւոր է, որ ձեր այսօրվա ցանկությունները կատարվեն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կցանկանաք լինել ցանկացած մեկը, միայն թե խուսափեք ձեր «ես»-ից: Ամեն ինչ կանեք, որպեսզի նմանվեք ձեր սիրած ֆիլմի կամ գրքի հերոսին: Իհարկե, դա վատ որոշում չէ, բայց մի մոռացեք, որ ձեր սիրելիին դուք դուր եք գալիս այնպիսին, ինչպիսին, որ կաք:

ՁԿՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ դժվարություններն անցյալում են: Ի դեպ, ձեր սիրելի անձնավորությունը եւս շատ էր անհանգստանում ձեզ համար, հետեւաբար, նա եւս հանգիտ շունչ կքաշի: Ուրեմն` դա կարելի է տոնել ռոմանտիկ ընթրիքով: