Սոնա Ռուբենյանի դստեր առաջին լուսանկարները և հայտնիների շնորհավորանքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնա Ռուբենյանի դստեր առաջին լուսանկարները և հայտնիների շնորհավորանքները




Երեկ լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը՝ Մարին, որի լույս աշխարհ գալու մասին երգչուհին տեղեկացրել է իր սոցիալական էջերում՝ հրապարակելով դստեր առաջին լուսանկարը, որին կից գրել է. «Բարի գալուստ մեր լույս Մարի»:

Մի շարք հայտնիներ շնորհավորելով նորաթուխ մայրիկին՝ հրապարակելով առաջնեկից լուսանկարներ:

«Մեր Մարին ծնվեց: Օրհնյալ ու երջանիկ լինի իր լույս աշխարհ գալը, միայն սեր ու ժպիտ տեսնի ձագուկը»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

«Ինչ գծած մռութիկ ունես դու՛: Բարի գալուստ այ սիրուն»,- շնորհավորել է Իննա Խոջամիրյանը: