Ռոզա Լինը Snap-ը կատարել է իտալական X Factor-ի բեմից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոզա Լինը Snap-ը կատարել է իտալական X Factor-ի բեմից


«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը շարունակում է իր համաշխարհային ելույթները: Հայ երգչուհին այս անգամ, որպես հատուկ հյուր, ելույթ է ունեցել իտալական X Factor նախագծի շրջանակում: Ռոզան կատարել է միջազգային հիթի վերածված իր Snap երգը, իսկ ելույթն ուղեկցվել է յուրահատուկ պարային բեմադրությամբ:

 
 Ավելի վաղ Ռոզան նաեւ հրավիրվել էր մասնակցելու Ջեյմս Քորդենի հանրահայտ The Late Late Show-ին, որտեղ Snap-ը ներկայացրել էր ազգային գործիքների նվագակցությամբ: Երգչուհին իրեն հաջողություն բերած եվրատեսիլյան հիթը կատարելու է նաեւ Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: