Ռոման Քալաշյանը Tornado Fight Promotions-ի երկրորդ միջազգային առաջնության և սպասելիք մրցումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոման Քալաշյանը Tornado Fight Promotions-ի երկրորդ միջազգային առաջնության և սպասելիք մրցումների մասին



Օրերս տեղի ունեցավ Tornado Fight Promotions-ի երկրորդ միջազգային առաջնությունը։

Մեզ հետ զրույցում Tornado Fight Promotions-ի նախագահ Ռոման Քալաշյանը ասաց, որ առաջնությանը մասնակցել են 400 մարզիկներ։

«Առաջնությանը մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Ջավախքից և Իրանից։ Այս առաջնությունը տարբերվում էր մյուսներից իր անզիջում պայքարով, լեփ-լեցուն դահլիճով, գեղեցիկ շոու ծրագրով, և դիտարժան խաղով»,-EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում ասաց Ռոմանը։

Առաջնության ավարտին պրոֆեսիոնալ մենամարտող մարզիկները պարգևատրվել են չեմպիոնական TFC վարկածի չեմպիոնական գոտիով, իսկ պարտվողները՝ գավաթներով։

Ըստ Քալաշյանի այս առաջնությունը ընդհանուր առմամբ շատ լավն էր․ դիտարժան, հետաքրքրիր և տարբերվող։

Խոսելով սպասելիքների մասին՝ Ռոմանը ասաց․
«Սպասենք TFC երկրորդ մրցաշարին, որը էլ ավելի կգերազանցի նախորդներին։ Ամեն նոր մրցաշար փորձում ենք անել այնպես, որ տարբերվի մյուսներից իր դիտարժանությամբ։ Սպասենք TFC երրորդին»։

EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է առաջնության լուսանկարները։


















































































































































































































Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ