Ռոնալդու. «Եվրոպայում իմ գործն ավարտված է. ես հաղթել եմ ամեն ինչ, հիմա նոր մարտահրավեր ունեմ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդու. «Եվրոպայում իմ գործն ավարտված է. ես հաղթել եմ ամեն ինչ, հիմա նոր մարտահրավեր ունեմ»




Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ներկայացվել է որպես Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի ֆուտբոլիստ։

«Ինձ համար այստեղ գալը իմ կարիերայի ավարտը չէ: Դրա համար ես ուզում եմ փոփոխություն բերել։ Անկեղծ ասած, ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են ասում։ Ես որոշում եմ կայացրել և պատասխանատու եմ դրա համար։Ես հպարտ եմ, որ կայացրել եմ այս կարևոր որոշումը ֆուտբոլում և իմ կյանքում։ Եվրոպայում իմ գործն ավարտված է։ Ես հաղթել եմ ամեն ինչ, խաղացել եմ եվրոպական ամենամեծ ակումբներում։ Հիմա ես նոր մարտահրավեր ունեմ Ասիայում»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոնալդուն:

Նա նշել է, թե «Ալ Նասր» տեղափոխվելը մարտահրավեր է իր համար:

Ռոնալդուն «Ալ Նասրում» կխաղա 7 համարի մարզաշապիկով: Պորտուգալացին արաբական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում և կնքել 2,5 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռոնալդուն տարեկան 200 միլիոն եվրո կվաստակի աշխատավարձի ու բոնուսների շնորհիվ։