Էդգար Իգիթյանի ամանորյա ընտանեկան ֆոտոշարքն ու մաղթանքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդգար Իգիթյանի ամանորյա ընտանեկան ֆոտոշարքն ու մաղթանքը




Դերասան Էդգար Իգիթյանն ինստագրամյան իր էջում ամանորյա ֆոտոշարք է հրապարակել է կնոջ և որդու հետ, որին կից գրել է. «Թող 2023 թվականը սովածին հաց տա, հիվանդին` առողջություն, որբին` ծնող, խավարին` լույս, մրսածին` ջերմություն, անհավատին` հավատք, իսկ մեզ... Իսկ մեզ թող տա մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն...

Թող Նոր տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու, առողջության, մեր երկարատև մաքառումների, արդյունքների ճաշակման, չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի, ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը... Թող որ այն նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, խաղաղություն ու բարօրություն թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: