«Ինձ համար Ամանորը Սուրբ Ծնունդով Է սկսվում». Նազենի Հովհաննիսյանի հրապարակումը Հովհաննավանքից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ինձ համար Ամանորը Սուրբ Ծնունդով Է սկսվում». Նազենի Հովհաննիսյանի հրապարակումը Հովհաննավանքից




Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել`անդրադառնալով իր համար Սուրբ Ծննդյան տոնի կարեւորությանը:



Դերասանուհին հրապարակել է Հովհաննավանքու արված լուսանկար, որին կից գրել է. «Ինձ համար Ամանորը ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՈՎ Է սկսվում, իրական ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ իր նոր հույսով ու հավատով, որ կյանքը շարունակվում է ու մենք դեռ կանք....

Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ, Օրհնյալ լինի Հայտնությունը Քրիստոսի:

Այս օրերին անընդհատ նույն աղոթքն է մտքիս. Տեր, ողորմեա մեզ՝ Երկիր, Տեր ողորմեա մեր Երկիրը, Տեր ողորմեա մեզ՝ մեր Երկրում, Տեր, ողորմեա մեզ արժանապատիվ կյանք, Պետություն եւ պատմական շարունակություն: Ամեն:

Հ.Գ. Հովհաննավանքի այս երդիկը՝ Հրեշտակի տեսքով է )), երբ արեւը հասնում է նրան, Հրեշտակի պատկերը հայտնվում է ասեղնագործ խաչքարի վրա... սիրտը լցնող պատկեր է:

Աստված պահապան մեր ժողովրդին ու Երկրին: Թող Լույսը հետ մղի խավարը՝ մեր հոգուց, մեր սրտից ու մեր Երկրից»: