Արքայազն Հարին խոստովանել է, որ 25 մարդ է սպանել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արքայազն Հարին խոստովանել է, որ 25 մարդ է սպանել




Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Աֆղանստանում զինվորական ծառայության ժամանակ սպանել է 25 մարդու։ Այս մասին նա խոսել է իր «Spare» ինքնակենսագրականում, որից մի հատված է ներկայացրել The Telegraph թերթը։

Արքայազն Հարին ասել է, որ ինքը ոչ հպարտանում է, ոչ էլ ամաչում այդ փաստից։ Ըստ նրա՝ կռվի ժամանակ ինքը նրանց մասին մտածել է ոչ թե որպես «մարդ», այլ «շախմատի խաղաքարեր», որոնք հանվել են տախտակի վյայից։

«Ես միշտ կարող էի ճշգրիտ ասել, թե քանի թշնամի եմ սպանել... Այսպիսով, իմ թիվը 25 է: Դա ինձ հաճույք չէր պատճառում, բայց չէի էլ ամաչում»,- նշել է նա:

2021 թվականի մարտին հրապարակվեց սենսացիոն հարցազրույց, որի ընթացքում արքայազն Հարին և Մեգան Մարքլը մի քանի անսպասելի հայտարարություններ արեցին, որոնք հարվածեցին թագավորական ընտանիքի և բրիտանական միապետության իմիջին: Աֆրոամերիկացի Մարքլը պատմել էր, որ թագավորական ընտանիքը մտահոգված է եղել, թե որքան մուգ կարող է լինել իրենց առաջնեկի մաշկը։