Աննա Մանուչարյանը շնորհավորել է դստերը՝ Մալենային 16-ամյակի կապակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Մանուչարյանը շնորհավորել է դստերը՝ Մալենային 16-ամյակի կապակցությամբ



Այսօր «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի ծննդյան օրն է և նրա մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր փոքր տարիքում արված լուսանկարը, որին կից գրել է.

«16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի իմ ամբողջ կյանքի միակ իրական ընկերոջը: Չգիտեմ՝ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով: Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրացնեմ իր վրա ,միշտ զուսպ ,լուռ ու կազմակերպված: Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում , որ լավ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին , որ սուտն ու կեղծիքը շրջանցեն քեզ, քո զուլալ սիրտը բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխաբնվես , սրտով ճանաչես քոնը ու երջանիկ լինե ,ուղղակի երջանիկ լինես, արևս, թանկս: Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ»: