Քրիստինա Այանյանը լուսանկարներ է հրապարակել «Միսս Տիեզերք 2022» մրցույթում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հետ՝ շնորհավորելով նրա տարեդարձը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քրիստինա Այանյանը լուսանկարներ է հրապարակել «Միսս Տիեզերք 2022» մրցույթում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հետ՝ շնորհավորելով նրա տարեդարձը




«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում նոր հրապարակում է արել մրցույթային առօրյայից՝ շնորհավորելով Մեծ Բրիտանիայի մասնակցի ծննդյան տարեդարձը:



Հրապարակված կադրերում գեղեցկուհիները ջերմ գրկախառնված են։ Քրիստինան կրում է սպիտակ եւ շագանակագույն գծավոր տոպ, վարսերն արձակված են, դիմահարդարումը արտահայտիչ։ Իր տեսքն ամբողջացնելու համար գեղեցկուհին նախապատվությունը տվել է ոսկեգույն զարդերին։ Մեխ Բրիտանիայի երկայացուցիչը նախապատվությունը տվել է վառ դեղին զգեստին։

«Ուրախ տարեդարձ Մեծ Բրիտանիա։ Մենք սիրում ենք քեզ»,- լուսանկարներին կից մակագրել է գեղեցկուհին։