Մարջանի և փաստաբանի միջև կա որոշակի գրագրություն, որտեղ փաստաբանը շատ անպարկեշտ է պահել իրեն․ իրավապաշտպան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարջանի և փաստաբանի միջև կա որոշակի գրագրություն, որտեղ փաստաբանը շատ անպարկեշտ է պահել իրեն․ իրավապաշտպան



Արդեն մի քանի օր է համացանցում շրջանառվում են լուրեր այն մասին, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր փաստաբանին մեղադրում է իր գումարները յուրացնելու մեջ։ «Մարջան Ավետիսյանը երկու տարի առաջ եղել է Հայաստանում։ Այդ ժամանակ խնդիր է ունեցել մի անձնավորության հետ, որը օգտվելով Մարջանի միամտությունից որոշակի գումարներ է վերցրել նրանից։ Մարջանը տվյալ անձնավորության՝ Արմեն Գևորգյանի դեմ հաղորդում է ներկայացրել, գործը գտնվում է դատարանում։ Եվ, քանի որ Մարջանը պետք է երկար ժամանակով բացակայեր Հայաստանից, փորձել է գտնել որևէ փաստաբան, ով կկարողանար իր շահերը ներկայացնել»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

 Իրավապաշտպանը, ներկայացնելով մանրամասներն, ասաց, որ ինչ-որ մեկն Ավետիսյանին ծանոթացնում է փաստաբան Մասիս Մելքոնյանի հետ և վերջինս Մարջանից վերցրել է ընդամենը մեկ թուղթ՝ դիմում․ «Թղթի անունն էլ չգիտեմ։ Ոչ լիազորագիր է եղել, ոչ կնքված պայմանագիր։ Հիմա Մելքոնյանն այդ թուղթը հրապարակում է, երևի այդ թղթով իրեն լիազորություններ է ընձեռնել զբաղվել Մարջանի գործով։ Որևէ այլ ընթացակարգ չի եղել, մի դիմում վերցնելով որոշել է, որ նա տուժողի ներկայացուցիչն է»։ 

Պողոսյանը նշեց, որ մեղադրյալ Գևորգյանը պատրաստ է եղել որոշակի գումար փոխհատուցել Մարջանին և դիմումից մեկ ամիս անց մեղադրյալ կողմն Ավետիսյանի գումարները մաս-մաս վերադարձրել է։ «Մարջանն այդ գումարների վերադարձի միայն մի դեպքից է տեղյակ, որը փոխանցվել է փաստաբանին, սակայն առ այսօր նա Մարջանին գումար չի փոխանցել։ Այսինքն՝ Մելքոնյանը վերցրել է այդ գումարները և որոշել է, որ դա պատկանում է իրեն»։


Նյութի աղբյուրը՝ այստեղ: