Լրահոս

Ես ֆեյք չեմ, մարդ չի կարող միշտ ժպտալ. Ահա թե ինչպես է Սուպեր Սաքոյի նախկին հարսնացուն պատասխանում իր հետևորդներին




Ինստագրամում հայտնի մոսկվայաբնակ հայուհի Լոլա Ռիմը, ով վերջին շրջանում ավելի հայտնի դարձավ հայազգի երգիչ Սուպեր Սաքոյի հարսնացուն դառնալու փաստով, այնուհետև բաժանությամբ, ինստագրամի հարց ու պատասխան բաժնում պատասխանում է հետևորդների հարցերին։



Հետևորդի այն ակնարկ-հարցին, թե «ի՞նչ կփոխես քո կյանքում, եթե մոտ 8 ամսով հետ գնաս», Լոնան պատասխանել է, որ ոչինչ, քանի որ կյանքում ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ պատճառով։

Նշենք, որ Լոլան ԱՄՆ էր տեղափոխվել նախկին սիրելիի հետ, սակայն իրենց բաժանումից հետո էլ շարունակում է մնալ այնտեղ և, իր խոսքով, իրեն շատ լավ է զգում ԱՄՆ-ում և այս պահին չի պլանավորում Մոսկվա վերադառնալ։

Հետևորդները հաճախ են նկատում, որ Լոլայի աչքերը վերջերս շատ տխուր են, իսկ նա դա պատճառաբանում է այն փաստով, որ մարդ չի կարող միշտ ժպտալ, կամ տխրել. «Բոլոր զգացմունքները մարդուն հատուկ են ու հաճելի»,- գրել է նա։