«Հայաստանը՝ ապրելու իրավունքի համար»․Քրիստինա Այանյանը «Միսս Տիեզերք 2022» մրցույթի բեմահարթակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայաստանը՝ ապրելու իրավունքի համար»․Քրիստինա Այանյանը «Միսս Տիեզերք 2022» մրցույթի բեմահարթակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



ԱՄՆ-ում ավարտվել են «Միսս Տիեզերք 2022» մրցույթի նախնական ցուցադրությունները, որոնց ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանը բարձրաձայել է հայերի ապրելու իրավունքի եւ կանացի ուժի մասին։


Մրցույթի ազգային տարազների փուլում Քրիստինան բեմ է դուրս եկել թիկնոցավոր զգեստով, որի վրա եղել են հայկական գորգագործության մեջ կիրառվող զարդանախշեր եւ վահանով, որը նույնպես զարդարված է եղել հայկական նախշերով։ Գեղեցկուհին կրել է պսակ եւ բեմահարթակում պարզել է «Հայաստանը՝ ապրելու իրավունքի համար» գրությամբ ցուցանակ։