«Փյունիկ»-ը նոր համալրում ունի. թիմին է միացել 32-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի. թիմին է միացել 32-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը




«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. թիմին է միացել 32-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։

Մալաքյանը «Փյունիկի» սան է: 2007-ի մրցաշրջանում նա «Փյունիկ-2»-ի կազմում դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող։

2008 թվականի արդյունքներով՝ «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի կողմից ճանաչվել է «Տարվա հայտնություն»։

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում փորձառու ֆուտբոլիստն անցկացրել է 232 խաղ և խփել 29 գնդակ։