«Միսս տիեզերք 2023» գեղեցկության մրցույթի հաղթողը և Քրիստինա Այանյանի գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս տիեզերք 2023» գեղեցկության մրցույթի հաղթողը և Քրիստինա Այանյանի գրառումը




Նոր Օռլեանում անցկացված մրցույթում ԱՄՆ-ն ներկայացնող Ռ'Բոննի Գաբրիելը դարձել է նոր «Միսս տիեզերք» ։ Ամերիկուհին թագը ստացել է նախորդ հաղթողի՝ հնդիկ Հարնաազ Սանդուի ձեռքից, գրում է gazeta.ru-ն:

Կիսաեզրափակչի 16 մասնակցի երեկոյան զգեստներով դեֆիլեից հետո լավագույն հնգյակում հայտնվել են Վենեսուելայի, ԱՄՆ-ի, Պուերտո Ռիկոյի, Կուրասաոյի և Դոմինիկյան Հանրապետության գեղեցկուհիները:

Գաբրիելը առաջ է անցել վենեսուելացի Ամանդա Դուդամելից, որը գրավել է երկրորդ տեղը։ Երրորդը Դոմինիկյան Հանրապետությունից Անդրեինա Մարտինեսն է։

Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, որն ինստագրամյան իր էջում գրել է. «Հայաստան, մեծագույն պատիվ էր ներկայացնել մեր պատմական ազգը«Միսս տիեզերք 2023»-ի 73-րդ մրցույթում»: