Կիկաբիձեի պրոդյուսերը բացահայտել է նրա մահվան մանրամասները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կիկաբիձեի պրոդյուսերը բացահայտել է նրա մահվան մանրամասները




Վրացի եւ խորհրդային հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն հայտնել է, որ արտիստի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսիի կլինիկաներից մեկում 85 տարեկանում մահացել է վրացի հայտնի դերասանը։

«Բոլորին է հայտնի, որ նա երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել, եւ դա իր ազդեցությունն ունեցավ», - լրագրողներին ասել է Աբզիանիձեն:

Պրոդյուսերը հավելել է նաեւ, որ նման արտիստի մահը մեծ կորուստ է բոլորի համար։