Մադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակը




Երեք տարվա դադարից հետո Մադոննան համաշխարհային շրջագայության կմեկնի: Այդպես երգչուհին պատրաստվում է տոնել իր կարիերայի 40-ամյակը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Billboard-ը:

Համերգներին Մադոննան կկատարի 1983-ից մինչև 2019 թվականը թողարկված հիթերը: Ըստ աղբյուրի՝ շրջագայությունն ամենալայնամասշտաբն է լինելու Մադոննայի ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում:



Երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն հրապարակել այն քաղաքների ամբողջական ցանկը, որոնցում Մադոննան նախատեսում է ելույթ ունենալ: Արդեն հայտնի է, որ նա համերգով ներկայանալու է Լոնդոնում:

2016-ին Մադոննան ընդգրկվել է հյուրախաղերից ամենաբարձր եկամուտ ունեցող տասը արտիստների ցանկում: Մինչև 2019 թվականը նա, Forbes-ի տվյալներով, երաժշտարվեստում ամենահարուստ կինն է համարվել: Մադոննայի վերջին շրջագայությունը 2020-ին է կազմակերպվել, որի ընթացքում երգչուհին երկրպագուներին է ներկայացրել իր նոր ալբոմը: