Լրահոս

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան




Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին: ՀՖՖնախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ:

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Նա 2023 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: