Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը տեսանյութ է հրապարակել, որում օգտագործել է երգիչ Xcho-ի թրեքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը տեսանյութ է հրապարակել, որում օգտագործել է երգիչ Xcho-ի թրեքը



Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել հիփ-հոփ կատարող Xcho-յի «Ты и я» թրեքով։

Xcho-ն ծագումով հայ ռուսալեզու երաժիշտ է, իսկական անունը Խաչո Դունամալյան:

Տեսանյութում դերասանը հեռախոսի օգնությամբ նկարահանում է ձնառատ ճանապարհով ընթացող խաղալիք մեքենայի տեսարան, որին կից գրել է. «Դուք կզարմանաք, բայց ֆիլմերում շատ տեսարաններ հենց այսպես են նկարահանվում»:

Սակայն բաժանորդների ուշադրությունը գրավել է տեսանյութի երաժշտությունը։ Մեկնաբանություններում հայտնվել են ռուսալեզու օգտատերեր, որոնք սկսել են միմյանց ողջույններ ուղարկել ու ռուսական բորշի բաղադրատոմսից մինչև քաղաքական ենթատեքստերով մեկնաբանություններ գրել:

Երգիչը նույնպես մեկնաբանել է տեսանյութը՝ գրելով շնորհակալություն՝ Thanks man