Լրահոս

«Տղամարդը պատասխանում է հարցին՝ ներկայացնելով իր կարծիքը, որ այժմ կանայք հասանելի են». Լուսինե Թովմասյանը՝ իր և Զիրոյանի հարցազրույցի մասին



Օրեր առաջ «Կնոջ օրագիրը» հաղորդաշարի ընթացքում Լուսինե Թովմասյանը հյուրընկալել էր դերասան Զիրոյանին, որը կնոջ կանացիության մասին խոսելիս նշել էր՝ կանայք այժմ դարձել են հասանելի:

Մեկնաբանությունը լայն քննարկման առիթ էր դարձել, իսկ Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում անդրադաձել էր հարցազրույցին:

«Ուզում եմ մի փոքր խոսել` համացանցում բուռն քննարկում առաջացրած տեսանյութի մասին: Երբ տղամարդը պատասխանում է այս հարցին՝ ներկայացնելով իր տեսակետը, և ըստ իր տեսակետի կանայք հիմա դարձել են հասանելի: Չեմ հասկանում, որն է այստեղ սեքսիստական մոտեցումը, երբ մարդն ուղղակի արտահայտում է իր կարծիքը: Թողնելով այն գարշելի սերիալները՝ որտեղ կա իսկապես սեքսիզմ, օրինակ՝ ինչպես են կանանց վրա ձեռք բարձրացնում տղամարդիկ, բայց քննարկվում է սա: Շատ գրագետ կերպով մարդն արտահայտում է իր կարծիքը և ոչ- ոքի չի պարտադրում համակարծիք լինել իր հետ, սա անվանում եք սեքսիզմ: Պետք չէ ընկնել մոդայի հետևից և ամեն ինչի մեջ փնտրել սեքսիստական միտումներ»,- գրել է Լուսինե Թովմասյանը: