Լրահոս

Ինչպե՞ս խնամել վարսերը ցուրտ եղանակին




Ցուրտը բացասաբար է ազդում մեր վարսերի որակի վրա։ Մազերը գեղեցիկ եւ գրավիչ տեսք հաղորդելուց զատ, ունեն շատ կարեւոր մի գործառույթ. դրանք ցրտից պաշտպանում են գլուխը։ Հետեւաբար, պետք է խնամել վարսերը եւ որոշակի ժամանակ հատկացնել դրանց՝ հատկապես ցուրտ եղանակին։

Հիմնական խնամք

Առաջին հերթին պետք է բարելավել արյան շրջանառությունը։ Ամեն անգամ գլուխը լավանալուց հետո պետք է մի քիչ մերսել այն։ Բացի այդ, հարկավոր է նաեւ կիրառել սնուցող եւ վերականգնող դիմակնե։ Նշենք, որ նման միջոցները պետք է հարուստ լինեն В, F վիտամիններով։ Ի դեպ, գլուխը միայն տաք ջրով է պետք լվանալ։

Ռիսկի գործոններ

Ցուրտ եղանակին մազերի վրա բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն ցուրտը, այլեւ քիմիական նյութերը, վարսահարդարիչով մազերը չորացնելը եւ այլն։ Փորձեք մազեր վարսահարդարիչով չչորացնել, սակայն սա չի նշանակում, որ պետք է խոնավ կամ թաց մազերով տանից դուրս գալ։ Պետք չէ նաեւ մոռանալ հատուկ պաշտպանիչ միջոցների մասին, որոնք կպահպանեն ձեր մազերի ամրությունը։

Գաղտնիքը գլխարկն է

Երբեք առանց գլխարկի տանից դուրս մի եկեք, որովհետեւ այն ոչ միայն նվազեցնում է հարբուխի կամ մրսածության առաջացումը, այլեւ պաշտպանում է ձեր մազերը։ Խնդիրն այն է, որ ցրտի ներգործության արդյունքում արյունատար անոթները ճնշվում եւ սեղմվում են, ինչի հետեւանքով մազերի սնուցումը սահմանափակվում է, ինչն էլ հանգեցնում է մազարմատների թուլացման կամ մազաթափության։

Երկար մազեր ունենալու դեպքում մեծ ուշադրություն եւ խնամք է պետք հատկացնել մազերի ծայրերին, քանի որ առաջին հերթին տուժում է մազերի հենց այդ հատվածը։ Ձմռանը պետք է մազերը հավաքել եւ «թաքցնել» գլխարկի տակ։

Սննդակարգ

Գաղտնիք չէ, որ ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների եւ միկրոէլեմենտների պակաս է զգում։ Օգտակար նյութերի պակասի դեպքում մազերը «սթրես են ապրում»՝ դառնալով ավելի բարակ, անփայլ եւ դյուրաբեկ։ Խնդիրն այն է, որ սննդից ստացված օգտակար նյութերը ամենավերջում են հասնում մեր մազերի ֆոլիկուլներին, հետեւաբար գեղեցիկ եւ փարթամ վարսեր ունենալու համար անհրաժեշտ է վիտամինային կոմպլեքսներ օգտագործել։


Աղբյուրը՝ Liza.ua