Սոնա Ռուբենյանը եւ Գարիկ ՊապոյանըԵրեւանում մնացած արցախցի պատանիների հետ ժամանակ են անցկացրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնա Ռուբենյանը եւ Գարիկ ՊապոյանըԵրեւանում մնացած արցախցի պատանիների հետ ժամանակ են անցկացրել



Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երեւանում մնացած արցախցի պատանիների մասնակցությամբ։


Հրապարակված կադրերում Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը երաժիշտների հետ այցելել են պատանիներին, որտեղ նրանց հետ երգել են եւ ժամանակ անցկացրել։

«Արցախի տաղանդավորներն են: Բլոկադայի պատճառով մնացել են Երեւանում: Հաստատ շուտով կգնան տուն: Բայց մինչ այդ, թող ամեն վայրկյան զգան, որ էստեղ էլ են տանը...», - հրապարակումը մակագրել է երգչուհին։