Լրահոս

Լիբանանահայ հայտնի երաժիշտներ Արա Մալիքյանն ու Գի Մանուկյանը ելույթ կունենան Սաուդյան Արաբիայում



Իսպանիայում բնակություն հաստատած լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը եւ լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանը ելույթ կունենան UNESCO-ի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սաուդական Ալ Ուլա քաղաքում։


Այս մասին ջութակահարը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։
Նա երեկ երկոյան տեսանյութ է հրապարակել, որում ժամանում են հյուրանոց եւ կից գրել. «Մենք հենց նոր ժամանեցինք UNESCO-ի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ալ Ուլա քաղաք։ Վաղը Գի Մանուկյանի հետ ելույթ կունենանք ամենատպավորիչ բեմում, որը կարող էինք պատկերացնել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին