Իսպանացի մոդել Ջոանա Սանսը կբաժանվի Դանի Ալվեսից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իսպանացի մոդել Ջոանա Սանսը կբաժանվի Դանի Ալվեսից




Իսպանացի մոդել Ջոանա Սանսը կբաժանվի Բրազիլիայի հավաքականի 39-ամյա պաշտպանի Դանի Ալվեսից, որը կալանավորված է բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է Marca-ն։ Նա իր ինստագրամյան էջից հեռացրել է Դանի Ալվեսի հետ բոլոր լուսանկարները։

Ջոանա Սանսն իսպանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ կասկածի տակ չի դնում տուժող կնոջ ցուցմունքները եւ գիտակցված որոշում է ընդունել բաժանվելու մասին։ Դանի Ալվեսին սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։

30-ամյա Ջոանա Սանսը փաստաբանների միջոցով է փաստաթղթերն ուղարկել Դանի Ալվեսին, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվել է կալանավայրում հանդիպել կնոջ հետ։