Քիմ Քարդաշյանի մայրը պատրաստվո՞ւմ է ամուսնանալ

Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջեների մատին փայլող տպավորիչ ադամանդե մատանին հանրության շրջանում խոսակցությունների տեղիք է տվել․ ասում են՝ նա պատրաստվում է ամուսնանալ իր վաղեմի ընկերոջ՝ Քորի Գեմբլի հետ։
Սուրբ Վալենտնի օրը Քրիսը վիթխարի ադամանդով զարդարված իր մատնեմատի լուսանկարը տեղադրել էր իր Instagram-ի Stories-ում:

Երկրպագուները ոչ միանշանակ են արձագանքել մատանու նշանակությանը, ոմանք ենթադրել են, որ նա նշանվել է, սակայն վեց երեխաների մայրը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի արել թեմայի շուրջ:
Page Six-ը գրում է, որ մատանին գնահատվում է ավելի քան 1,2 մլն դոլար։

ROX-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Քայրոն Քեոգն ասել է, որ մատանին սրտաձեւ է եւ կշռում է մոտ 10 կարատ: «Սրտի կտրվածքով ադամանդները ամենապահանջված ձեւերից են, և դրանք գնալով ավելի մեծ տարածում են ստանում»,-հավելել է նա։
