Մեսսիի գոլը` ավելացված ժամանակի վերջին րոպեում և Նեյմարի վնասվածքը. ՊՍԺ-ի նյարդային և դրամատիկ խաղը

Լիգա 1-ի 24-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ (4-3):
24-րդ րոպեին փարիզցիները 2-0 հաշվով առաջ էին հաշվի մեջ, սակայն վերջում քիչ էր մնում միավորներ կորցնեին։ Կիլիան Մբապեն և Նեյմարը հյուրերի դարպասը գրավեցին առաջին 20 րոպեների ընթացքում։
Մեսսիի գոլը՝ տուգանայինից
ՊՍԺ-ն 57 միավորով շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Լիլը» 41 միավորով 5-րդ տեղում է։