Զիրոյանը, Միշելը և Ռոզին՝ Մաշ Քոքչյանի (Wing 21-ի) նոր և հումորային ինստանախագծում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զիրոյանը, Միշելը և Ռոզին՝ Մաշ Քոքչյանի (Wing 21-ի) նոր և հումորային ինստանախագծում




Փետրվարի 21-ին ժամը՝ 21:00-ին տեղի կունենա «Մի խոսքով» ինստասերիալի պրեմիերան: Նմանօրինակ նախագիծը հայկական ինստագրամյան դաշտում առաջինն է և նախագծի պրոդյուսեր, սցենարիստ Մաշ Քոքչյանն առաջին մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life-ին:

Նմանօրինակ ձևաչափը սերիալային պատմության մեջ առաջինն է, քանի որ սերիաները հեռարձակվելու են ինստագրամում և reel-ի ձևաչափով:

«Ես սիրում եմ հոսանքին հակառակ գնալ, հայկական ինստադաշտում մենք ներկայացնելու ենք հումորային նախագիծ, որը հեռարձակվելու է իմ ինստագրամյան էջում։ Սա առաջին փորձն է նաև նկարահանումների ձևաչափով՝ նկարահանումներն իրականացվելու է ուղղահայաց: Նախագծի պրոդյուսերն ու սցենարիստը ես եմ, հիշում եմ՝ ամիսներ առաջ խոսակցության արդյունքում որոշվեց, որ պետք է նման մի բան փորձարկել և սկսվեցին սցենարային, տեխնիկական մի շարք աշխատանքներ և հաճելի էր աշխատել նաև նման ձևաչափում»,- ասում է Մաշը:



Խոսելով դերասանական ընտրության մասին նա նշեց՝ կարևոր էր ընտրել թեթև, խաղարկային կերպարներ, որոնց օգտատերերը հասցրել են սիրել:

«Ես ևս նկարահանվում եմ նախագծում՝ մարմնավորելով Լյուսիի կերպարը, բայց այս նախագծում առաջին անգամ ուժերս լիովին փորձում եմ կադրից այս կողմ և հույս ունեմ՝ աշխատանքը կգնահատվի: Ասեմ, որ հենց սկզբնական փուլում բախվել ենք որոշակի դժվարությունների, երբ մի շարք օպերատորներ բացասական էին արձագանքում այն մտքին, որ նկարահանումները պետք է իրականացվեն ուղղահայաց, բայց այդ հարցերը ևս կարգավորվեցին և սկսեցինք աշխատանքները: Այս նախագծում հիմնական խաղընկերս Զիրոյանն է, որը մարմնավորում է Արսենին, ով Հայաստանը լքել է 10 տարի առաջ և այժմ վերադարձել է»,- ասաց նա:



Նախագծի գլխավոր կերպարներից է ինֆլյուենսեր Միշել Ղայթանջյանը, որի նմանակումները հասցրել են դիտել և գնահատել շատ օգտատերեր: Այս նախագծում Միշելը մարմնավորում է Ալբերտին, որը ամուսնացած չէ, շատ է սիրում խոսել իր հետ պատահած միջադեպերի մասին․

«Երբ Մաշից ստացա առաջարկն այն սիրով ընդունեցի և համաձայնեցի նկարահանվել: Նախնական փուլում կային որոշակի դժվարություններ և հասկանում էի՝ եթե ունենայի համապատասխան կրթություն գուցե աշխատանքը շատ ավելի հեշտ ստացվեր, բայց այնուամենայնիվ, քանի որ իմ էջում շատ են նմանակումներ, դերասանական խաղ, այստեղ ևս օգտագործեցի հմտություններս և կարողացա հանդես գալ նաև դերասանի կարգավիճակում: Հետաքրքիր է նման նախագծում ներգրավվելն ու այս աշխատանքային գործընթացի մաս կազմելը»,- ասաց Միշելը:



Առանցքային կերպարներից է նաև ինֆլյուենսեր Ռոզին, որն այս նախագծում մարմնավորում է Մոնիկային, ով ապրում է մի հարկի տակ: Նրա կերպարն էլ երազում է ունենալ կայուն հարաբերություններ և աշխատանք:
«Իմ ու Մաշի երկխոսությունն ինստասերիալի մասին արդեն դարձել է իրականություն և հաշված ժամեր են մնացել, երբ օգտատերերը կկարողանան գնահատել մեր աշխատանքը: Երբ կարդում էի սցենարը բարձրաձայն, ասացի՝ իմ մասին է ամեն բան և շատ հեշտ կլինի կադրում աշխատելը և հենց այդպես էլ եղավ: Շատ հետաքրքիր են անցնում նկարահանումները»,–ասաց նա։