Ծնվել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի առաջնեկը

Երեկ՝ մարտի 2-ին, լույս աշխարհ է եկել դերասանուհի Հասմիկ Խոջյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել։ Նա հրաշալի լուրով կիսվել է ինստագրամյան իր էջում։
Դստեր ծննդյան նախորդ օրը Հասմիկը հետեւորդներին տեղեկացրել էր, որ ջերմում էր։ «Պե՞տք էր հիմա սա։ Թե՞ հուզմունքից է»,-գրել էր դերասանուհին, որը նաեւ ցուցադրել էր այն նկարը, որը մտադիր էր ավարտին հասցնել մինչեւ դստեր ծնունդը։