Անահիտ Սիմոնյանը մեկնել է ՌԴ

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն այս փուլում Ռուսաստանի Դաշնության Սուրգուտ քաղաքում է և ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատմել է այնտեղ մեկնելու մասին:
Անահիտ Սիմոնյանը կարճ հոլովակով ցույց է տվել դպրոցը, որտեղ նա սովորել է, հետագայում էլ պատմել, որ դասերից հետո ընկերներով խաղում էին բակում:
Այս շրջանում երգչուհին մեծամասամբ ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ և լուսանկարներ հրապարակում քրոջ, հոր հետ անցկացրած շրջանից: Նա նաև տարբեր հոլովակներ է ներկայացրել հոր հետ, իսկ հետագայում շնորհավորել նրա ծնունդը:
