Թոմ Քրուզն ուղղաթիռից ցատկել է ամերիկյան ավիակիրի վրա

Թոմ Քրուզն ուղղաթիռից ցատկել է ամերիկյան ավիակիրի վրա՝ նկարահանելու «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի երկրորդ մասի տեսարաններից մեկը։ Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայի արեւելյան ափին:
Ապուլիայի կինոհանձնաժողովի ղեկավար Անտոնիո Պարենտեն ասել է, որ հոլիվուդյան դերասանը շաբաթ օրը թռել է երկրի հարավարեւելյան ափին գտնվող Բարի նավահանգիստ, որտեղ գիշերել է հինգ աստղանի հյուրանոցում, իսկ հաջորդ օրը գնացել է լողացող հարթակ: Պարենտեն Variety-ին հայտնել է, որ նավը նկարահանումների ժամանակ շարժվում էր դեպի հյուսիս՝ Խորվաթիայի ուղղությամբ, եւ սպասվում է, որ Քրուզը Բարին կլքի շաբաթվա վերջին:
«Մահվան հատուցում, երկրորդ մաս»-ը կլինի Քրուզի ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմը: 60-ամյա դերասանն առաջին անգամ խաղացել է լրտես Իթան Հանթի դերը գրեթե 30 տարի առաջ՝ 1996 թվականին։
«Մենք հպարտ ենք, որ Ապուլիան (տարածաշրջանը) ընտրվել է որպես գործողությունների հիմք այս բավականին դժվարին նկարահանումների համար», - նշել է Պարենտեն:
«Առաքելությունն անիրագործելի է․ մահվան հատուցում» ֆիլմի առաջին մասի թրեյլերը, որը նախատեսվում է թողարկել հուլիսին, ցույց է տալիս, թե ինչպես է Քրուզը մեքենայով շրջում եվրոպական քաղաքներով, ձիով անապատով, իսկ նրա ղեկավարն ասում է․ «Ավարտվեցին այսպես կոչված «մեծ բարիքի» համար պայքարելու ձեր օրերը»։
Ֆիլմի ռեժիսորն է Քրիստոֆեր Մաքքուորին, գլխավոր դերերում՝ Նիկ Օֆերմանը, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Վանեսա Կիրբին եւ Հեյլի Էթվելը։
Ըստ Variety-ի՝ առաջին մասը եւս նկարահանվել է Իտալիայում, այդ թվում՝ Վենետիկում ու Հռոմում։

Սպասվում է, որ «Մահվան հատուցում. երկրորդ մասը» կլինի 1-ին մասի շարունակությունը, որի պրեմիերան նախատեսվում է 2024 թվականի հունիսին: