Քիմ Քարդաշյանը պատրաստ է նոր հարաբերությունների - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը պատրաստ է նոր հարաբերությունների




42-ամյա Քիմ Քարդաշյանը պատրաստ է նոր հարաբերությունների։ Ինչպես հայտնում է People-ը՝ վկայակոչելով ինսայդերին, Քիմը ընկերներից օգնություն է խնդրել հարաբերությունների հետ կապված՝ հուսալով, որ նրանք իրեն կծանոթացնեմ ֆինանսական աշխարհից որեւէ մեկի հետ:

«Քիմը ժամադրությունների չի գնում, բայց նա արդեն պատրաստ է։ Նա մի փոքր շունչ քաշեց Փիթից (Դեւիդսոն) հետո, բայց այժմ կրկին հետաքրքրված է հարաբերություններով: Նա կցանկանար հանդիպել մեկի հետ, ով հայտնի չէ Հոլիվուդում: Նա կարծում է, որ ֆինանսական աշխարհից ինչ-որ մեկը իդեալական կլիներ»,- ասել է աղբյուրը:



Դեռեւս դեկտեմբերին Քիմը Գվինեթ Փելթրոուի Goop փոդքաստում պատմեց իր անձնական կյանքի մասին՝ ասելով, որ դեմ չէ նորից ամուսնանալ կամ նույնիսկ ավելի շատ երեխաներ ունենալ: