Victoria's Secret Fashion Show-ն վերադառնում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Victoria's Secret Fashion Show-ն վերադառնում է




Victoria's Secret-ի խորհրդանշական ցուցադրությունը վերադառնում է: Ֆինանսական տնօրեն Թիմոթի Ջոնսոնը հայտարարել է, որ ապրանքանիշը ձգտում է թարմացնել ամենամյա ցուցադրությունը չորս տարվա ընդմիջումից հետո:



Victoria's Secret & Co-ի ներկայացուցիչը The Hollywood Reporter-ին հայտնել է, որ բրենդը միշտ նորարարություններ է անում եւ գաղափարներ է ներմուծում բիզնեսի բոլոր ոլորտներ, որպեսզի շարունակի հաճախորդներին պահել եւ ամրապնդել կանանց ձայնն ու պաշտպանում է նրանց հայացքները:



2019 թվականի նոյեմբերին Victoria's Secret-ի նորաձեւության ցուցադրությունը չեղարկվեց մի քանի բրենդային սկանդալների պատճառով, այդ թվում՝ հանգուցյալ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված (նախկին գործադիր տնօրեն Լես Վեքսների սերտ կապերը անչափահաս աղջիկների սեռական թրաֆիքինգի մեջ մեղադրվող խայտառակ մագնատի հետ), ինչը հանգեցրեց վաճառքի նվազման։

Մի քանի ամիս անց՝ 2020 թվականի փետրվարին, ընկերությունը բախվեց ավելի մեծ հակազդեցության՝ The New York Times-ի զեկույցից հետո, որտեղ L Brands-ը՝ Victoria's Secret-ի մայր ընկերությունը, մեղադրում էր նախկին տնօրեն Էդվարդ Ռազեկին «կինատյացության եւ ոտնձգության մշակույթ» ստեղծելու մեջ:



Առաջին անգամը չէր, որ նախկին թոփ-մենեջերը հայտնվում է սկանդալների կիզակետում: Ընկերությունը հայտարարեց Ռազեկի հրաժարականի մասին 2019 թվականի օգոստոսին՝ անցյալ տարի Vogue-ին տված հարցազրույցում նրա հակասական մեկնաբանություններից հետո, որտեղ նա նշել էր, որ Victoria's Secret-ի նորաձեւության ցուցադրություններում տեղ չկա պլյուս-սեյզ կամ տրանսգենդեր մոդելների համար: