ArmComedy-ի Սերգեյն ու Նարեկը կներկայանան «Լույս մուլտիտիեզերքի վերջում»՝ նոր stand up-ով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ArmComedy-ի Սերգեյն ու Նարեկը կներկայանան «Լույս մուլտիտիեզերքի վերջում»՝ նոր stand up-ով



«Լույս մուլտիտիեզերքի վերջում». ArmComedy-ի Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը նոր stand up-ի են պատրաստվում, որի պրեմիերան կկայանա ապրիլի 1-ին՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Քաղաքական հումոր, ոչ եթերային խոստովանություններ, մուլտիտեզերքի համապարփակ վերլուծություն։ Ի՞նչ սպասել հումրային այս դուետից հերթական անգամ: NEWS.am STYLE-ն առաջիկա ներկայացման շուրջ զրուցել է Նարեկի հետ։

«Ինչպես եւ մեր բոլոր սթենդափերում, փորձելու ենք ծիծաղի միջոցով գլուխ հանել մեր քաղաքական իրավիճակից ու որոշ անհասկանալի, երբեմն՝ անհարմար սոցիալական իրավիճակներից։ Լավ առիթ է բարձր ասել այն, ինչ հաճախ բարձրաձայն չենք ասում»,-նշեց Նարեկը։ Անդրադառնալով մուլտիտիեզերքի գաղափարին՝ հա հավելեց,-«Մուլտիտիեզերքների տեսությունը լայն ճանաչում ստացավ «Մարվել»-ի ֆիլմերի շնորհիվ, ու առնվազն շաբաթը մեկ լինում է մի բան, որ մենք բոլորս մեզ հարց ենք տալիս՝ «Այ, էս, որ կատարվեց, լուրջ հենց մե՞զ հետ ա կատարվում։ Ո՞նց սենց եղավ»։ Դրա համար մուլտիտիեզերքը հրաշալի գործիք է ինքներս մեզ կողքից նայելու, որովհետեւ այդ ժամանակ ամեն ինչ ավելի պարզ է երեւում։ Լավ ժամանակ կանցկացնենք հանդիսատեսի հետ եւ կփորփրենք անհամար թեմաներ»։



Աշխարհում, հատկապես, Հայաստանում իրադարձությունները բավական արագ են զարգանում. ի՞նչ սկզբունքով են առանձնացրել այն իրադարձությունները, որոնք տեղ են գտել ներկայացման մեջ։ Նարեկի խոսքով՝ փորձում են համատեղել այն բոլոր թեմաները, որոնք նախորդ stand up-ից հետո են կատարվել․

«Բոլորովին նոր, թարմ, ոչ մի տեղ դեռեւս չցուցադրված stand up է սպասվում։ Մենք մինչեւ վերջին օրը գրում ենք կատակներ։ Լինելու է նաեւ «ArmComedy»-ի հերթական թողարկման նկարահանում՝ կենդանի հանդիսատեսի հետ։ Իսկ դրանք միշտ շատ ուրախ են անցնում»։



Ըստ հաղորդավարի՝ մեր օրերում քաղաքական հումորն ավելի հասանելի ու մոտ է հանրությանը, քան՝ տարիներ առաջ։

Stand up-ի տեւողությունն է 1 ժամ 20 րոպե։ Այս ընթացքում տղաները խոստանում են ինտերակտիվ ու նորարական ներկայացում: