Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է իր սեփական կոշիկների ապրանքանիշի գովազդում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է իր սեփական կոշիկների ապրանքանիշի գովազդում




Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է կոշիկի գովազդային արշավի աստղը, որը նա ստեղծել է Revolve-ի հետ միասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։



53-ամյա աստղն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ գովազդային արշավից՝ մակագրելով. «Սիրում եմ կոշիկներ»։



Լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը պատկերված է սեւ զգեստով եւ բարձր կտրվածքով ցանցավոր կիսաշրջազգեստով:



Revolve-ի Ջենիֆեր Լոպես շարքի կոշիկներն արժեն մոտ 170 դոլար:



Երգչուհին արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է կոշիկի DSW ապրանքանիշի հետ։ Մինչդեռ սուպերմոդել Քենդալ Ջենները նախկինում Revolve-ի հետ համատեղ կոշիկներ էր թողարկել: