Ստաս Պիեխան կորոնավիրուսով հոսպիտալացվել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստաս Պիեխան կորոնավիրուսով հոսպիտալացվել է




Ռուս երգիչ Ստաս Պիեխան հիվանդանոցի բաժանմունքից լուսանկար է հրապարակել, որում նա պառկած է կաթիլայինի տակ։ Արտիստը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով։ Բայց հիվանդությունը չի խանգարում Ստասին ուրախանալ գարնան գալուստով։ Երգիչը շարունակում է լավատեսորեն տրամադրված մնալ։ Պիեխան դիմել է սոցցանցերի երկրպագուներին, խնդրել, որ չանհանգստանան իր համար եւ բոլորին մաղթել է բարիք ու հիանալի գարուն։



«Ահա այսպիսի գարնանային նորություն։ Ոչ ոք չի մահանում, բայց կորոնան ոչ ոք չի չեղարկել»,-նշել է նա։