Արմեն Պետրոսյանի նոր՝ «Վարչապետ 2050»-ը՝ շուտով «Արմենիա» հեռուստաընկերության եթերում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արմեն Պետրոսյանի նոր՝ «Վարչապետ 2050»-ը՝ շուտով «Արմենիա» հեռուստաընկերության եթերում




«Արմենիա» հեռուստաընկերության եթերում շուտով կմերկնարկի նոր հումորային բազմասերիանոց ֆիլմ, որի պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է։ «Վարչապետ 2050»` քաղաքական վերնագիր կրող նախագիծն, ըստ Մենչի, բացարձակ կապ չունի քաղաքականության հետ․

«Այն բաղկացած է 16 մասից։ Գաղափարն արդեն հինգ տարի է՝ կար։ Չեմ ցանկանում վերնագրից շատ խոսել, վստահ եմ՝ հեռուստադիտողները երբ դիտեն, կհասկանան՝ ինչի մասին է խոսքը։ Նախագիծը բացարձակ կապ չունի քաղաքականության հետ, թեեւ վերնագրից շատերն այդպես են ենթադրում։ Կարծում եմ՝ հենց դրա մեջ է կայանում ամբողջ հետաքրքրությունը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։



Նախագծում հեռուստադիտողը կտեսնի ինչպես հայտնի ու սիրված դերասանների, այնպես էլ՝ նոր դեմքերի․

«Դերասաններն ընտրվել են քասթինգի միջոցով։ Իհարկե, խոսքն այն մարդկանց մասին չէ, որոնց ի սկզբանե պատկերացնում էի այս ֆիլմում, նրանց թվում են Զառա Սահակյանը, Աղաս Մանուկյանը, Գոռ Հակոբյանը, Լեւոն Հարությունյանը։ Արդեն ունեցել ենք նկարահանումներ, ու կարող եմ ասել՝ բավական գոհ եմ մեր ընտրությունից»,-հավելեց Մենչը, որը բացի պրոդյուսեր լինելուց՝ նախագծում մարմնավորում է հետաքրքիր կերպարներից մեկին․

«Ես մարմնավորում եմ հավաքական կերպարի, որի նման մարդկանց շատերն են տեսնում իրենց շրջապատում, իրենց կողքին։ Նրա անունը Ավետիս է՝ խորամանկ, փոքր-ինչ կոպիտ մարդ է, որը շատ լավ գիտի իր հաշվարկներն ու ծրագրել է իր կյանքը։ Կարելի է ասել՝ հավաքական օլիգարխի կերպար է»։

Թե ովքեր են հումորային բազմասերիանոց ֆիլմի մյուս կերպարներն ու ինչ սպասել նոր նախագծից, ավելի մանրամասն կպատմենք մեր առաջիկա Backstage-ի շրջանակում, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել, թե ինչպես են անցնում նկարահանումները՝ ֆոտոռեպորտաժի տեսքով։