Հայաստանի 4 ըմբիշ լավագույն տասնյակում են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի 4 ըմբիշ լավագույն տասնյակում են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա




Հայաստանը ներկայացնող 4 ըմբշամարտիկներ ընդգրկվել են հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղ են գտել Հայաստանի չորս մարզիկներ:

Արթուր Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը 97 կգ քաշայինների կարգում: 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը չորրորդն է, իսկ Հրաչյա Պողոսյանը հինգերորդն է`63 կգ քաշային կարգում, և Ռուդիկ Մկրտչյանն է ընդգրկվել լավագույն տասնյակում. նա ութերորդն է 55 կգ քաշային կարգում։