Աշխարհահռչակ հույն ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհահռչակ հույն ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում




Մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում մենահամերգով հանդես կգա Sony Classical-ի բացառիկ արտիստ, լեգենդար նվագախմբերի հետ, ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Լեոնիդաս Կավակոսը :

Համերգը կկայանա Երևանյան հեռանկարներ միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: 

Ծրագրում կհնչեն 

Յոհան Սեբաստիան Բախ Սոնատ սոլո ջութակի համար № 1, սոլ մինոր, BWV.1001 
Ջութակի պարտիտա № 1, սի մինոր, BWV.1002 
Ջութակի պարտիտա № 2, ռե մինոր, BWV.1004 

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։ 

Համերգի օրը գործելու է Երևան-Բյուրական-Երևան երթուղի: Ցանկացողները կարող են նախապես գրանցվել` զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։