Այսօր «դեկոլտեի» միջազգային օրն է․ հայ եւ համաշխարհային հայտնիները՝ համարձակ եւ նրբաճաշակ լանջաբացվածքներով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր «դեկոլտեի» միջազգային օրն է․ հայ եւ համաշխարհային հայտնիները՝ համարձակ եւ նրբաճաշակ լանջաբացվածքներով



Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։

Կանայք դեկոկտե նախընտել են անհիշելի ժամանակներից․ բացելով պարանոցն ու կրծքի շրջանը՝ նրանք ոչ միայն ընդգծել են կանացիությունը, այլեւ շեշտադրել իրենց սեքսուալությունն ու ինքնավստահությունը։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։



Համաշխարհային աստղերը, հատկապես, համարձակ են պարանոցն ու կրծքավանդակի շրջանն ընդգծելու հարցում։ Երբեմն դա արվում է նրբաճաշակության ու էսթետիկայի շրջանակում, երբեմն էլ՝ կարող է հասնել վուլգարության։ Այնպես որ, ըստ արտաքին տվյալների՝ պետք է կարողանալ ընտրել համապատասխան բացվածք, եթե, իհարկե, ցանկանում եք շեշտադրել ձեր կանացիությունը, ոչ թե ավելորդ ուշադրություն սեւեռել կրծքին։



Լանջաբացվածքով զգեստներ եւ հագուստ հաճախ նախընտրում են մեր ամենհայտնի հայրենակցուհիները՝ Քարդաշյան քույրերը։



Հայկական շոու-բիզնեսում եւս դեկոլտե հագնելը վաղուց արդեն համարձակ քայլ չէ։ Կրծքի շրջանում համարձակ բացվածքներով հաճախ կարելի է տեսնել Լիլի Մորտոյին եւ Գայա Արզումանյանին։





Ի դեպ, պարտադիր չէ փարթամ կուրծք ունենալ դեկոլտեն գեղեցիկ ցուցադրելու համար։ Վառ օրինակ են հոլիվուդյան դերասանուհի Քիրա Նայթլին եւ Նատալի Փորթմանը.․․





ինչպես նաեւ հայկական շոուբիզնեսից հայտնի դերասանուհիներ Լիա Զախարյանը, Վիկտորյա Սահակյանը եւ ոճաբան Մադոննա Հարությունյանը։







Լուսանկարները՝ AFP, Getty Images, Profimedia, հայտնիների ինստագրամյան էջերից