Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրել է Ադրբեջանի դրոշը և հեռացրել բեմից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրել է Ադրբեջանի դրոշը և հեռացրել բեմից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, կազմակերպիչների մտահղացման և նրանց մշակած սցենարի համաձայն, Եվրոպայի առաջնության խորհրդանշական ինքնաթիռը վայրէջք է կատարել համալիրի բեմահարթակում, ապա հերթով ինքնաթիռից դուրս են եկել բորտուղեկցորդուհիները` ներկայացնելով առաջնության մասնակից 40 երկրները։

Նրանց թվում ինքնաթիռից դուրս է եկել նաև Ադրբեջանը ներկայացնող ուղեկցորդուհին, իսկ նրա հետևում դրոշակակիրը բերում էր Ադրբեջանի դրոշը։

Երբ բեմում հայտնվել է մասնակից Ադրբեջանի դրոշը, հայ երիտասարդներն այն այրել են ու բեմից հեռացրել։